ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Էմանուել Մակրոնը երբևէ Ֆրանսիան ղեկավարած միակ նախագահն է, ով հայ ժողովրդի և Նիկոլի մեջ ընտրեց Նիկոլին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը․
«Հայ ժողովրդի և Հայաստանի ավանդական բարեկամ Ֆրանսիայի որևէ նախագահ երբեք նման բան չէր արել, բայց պարոն Մակրոնը որոշել է, որ պետք է մի կողմ դնել Հայրենիքի կորստի ցավով, Բաքվում ունեցած հայրենակից ռազմագերիների ցավով ապրող ժողովրդին ու «մեյդան բերելով» գոյություն չունեցող Ալմա Աթիի հռչակագիրը՝ փորձել փրկել 12 տոկոս աջակցություն ունեցող և հայ ժողովրդի ճնշող մեծամասնության աննախադեպ ատելությունը վայելող կապիտուլյանտի ռեժիմը:
Սա նաև Ֆրանսիայի նորագույն պատմության ռևիզիայի փորձ է: Փաստացի, թշնամու հետ կոլաբորացիոնիզմի համար հայ ժողովրդի ատելությանն արժանացած Նիկոլին «մաքրելու» փորձ կատարելով՝ պարոն Մակրոնը վերանայում է Ֆրանսիայի ոչ վաղ անցյալի պատմությունը և «մաքրում է» մարշալ Պետենին: Որովհետև Նիկոլի և Պետենի բովանդակային միակ տարբերությունն այն է, որ մարշալ Պետենը մինչև «թշնամու կոշիկները լիզելը» ու կոլաբորացիոնիստ դառնալը գոնե թե Վերդենի ճակատամարտի հերոս էր», - նշել է Հակոբյանը։
--00—ԱՊ