ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արեն Հ.-ն իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշնակ գյուղի խաչմերուկի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Վարորդը դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակոի պարեկների՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին:
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն:
Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հերթապահ քննիչի գլխավորությամբ:
--00--ԱՀ