Մահվան ելքով վրաերթ․ մեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

յյ

 

Այսօր՝ մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ստամբոլյանը, իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 103 և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։


Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 
--00—ՍՊ