«Ռուսամետ» Մարուքյանն էլի մեկնել է ԱՄՆ․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ձեռք է բերել ռուսամետ գործչի «համբավ»: Սա կապված է նրա առանձին գրառումների ու կոշտ հայտարարությունների հետ՝ կապված Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական «մանևրների» հետ:

Չնայած սրան, Մարուքյանը տիրաժավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարները, բացահայտ ցույց տալիս, որ համամիտ է դրանց հետ, միևնույն ժամանակ, ինչպես ասվում է, «օրումեջ» մեկնում է ԱՄՆ: Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ նա հունվարին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդած MAGA Make America Great Again շարժման համաժողովին:


«Փաստ» թերթի տեղեկություններով, օրեր առաջ նորից է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Նյու Յորքում մասնակցելու նույն շարժման մեկ այլ միջոցառմանը: Ինչ խոսք, շատ հետաքրքիր «ռուսամետություն» է»:


Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ