ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Փարաքար համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային վթար է տեղի ունեցել Փարաքար-Էջմիածին ճանապարհահատվածում։
ՆԳՆ-ից 24News-ի հետ զրույցում հաստատեցին, որ վթար եղել է, ինչն առաջացրել է նյութական վնաս։
«Զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդները բոլորը եղել են սթափ վիճակում»,- ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ