Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

maxresdefault-60

Երևանում մարտի  4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

--00—ՅՄ