ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Իշխանության վերնախավն այսօր` մարտի 5-ին, Սպարապետ Վազգեն Սարգսյանի 66-ամյակի առիթով չեն այցելելու Եռաբլուր զինվորական պանթեոն: Այս մասին 24News-ը տեղեկացավ իշխանական իր աղբյուրներից:
Դրա մասին վկայում է նաև Եռաբլուրի «հանդարտ» իրավիճակը՝ զինվորական պանթեոնը «շրջապատված» չի ոստիկանության ու ՊՊԾ ծառայողներով, ինչպես լինում է Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ:
Նրա այցից առաջ, սովորաբար 06:00-ից սկսում են, ուժեղացված ծառայություն իրականացնել, Եռաբլուրում: Սակայն առնվազն այս պահի դրությամբ իրավապահ և պետական պահպանություն իրականացնող որևէ աշխատակից չկա:
Ծաղկեպսակներ ևս չկան դրված Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ