Ծանրամարտն ընդգրկվել է Ստամբուլում կայանալիք Եվրոպական խաղերի ծրագրում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

.

Ծանրամարտ մարզաձևն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում: Որոշումը կայացել է Ֆրանկֆուրտում անցկացված ԵՕԿ –ի համաժողովում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ասել է, որ 2022թ. շխատում է հարցին լուծում տալու համար:

Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027թ. Ստամբուլում:

Ծանրահարթակ կելնի օլիմպիական քաշային կարգերի ավելի քան 300 մարզիկ –մարզուհի: Այդ ստուգատեսը նաև վարկանիշային կլինի 2028թ. կայանալիք Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար:

--00--ԱՀ