Քննարկվել է COP17-ի կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

photo_2025-03-07_17-27-39

COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։

Պաշտոնական այցի շրջանակներում Աստրիդ Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ:

Հանդիպումներ են անցկացվել նաև COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։

Քննարկումներ են իրականացվել COP17-ի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերների հետ։ Աստրիդ Շոմեյքերը նաև հանդիպում է ունեցել COP17-ի կազմկոմիտեի անդամների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցություն շրջանակը և հետագա քայլերը։

--00—ՅՄ