ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

adef7c5db66a4e4bd34e8e8af7603378_M

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում, հայտնում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

ՌԴ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին։

Նշվում է, որ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի գործընկերների հետ Միշուստինը կքննարկի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները»՝ հատուկ ուշադրություն դարձնելով «ներքին շուկայի գործունեության հարցերին, փոխգործակցության զարգացումը արդյունաբերական, տրանսպորտային, մաքսային և սակագնային, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում»։

Միջկառավարական խորհրդի նիստին կմիանան ԵԱՏՄ դիտորդ երկրների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, ինչպես նաև հրավիրված հյուրերը։

--00—ՅՄ