Թրամփը սպառնում է Իրանին «շատ վատ» հետևանքներով՝ միջուկային բանակցություններից հրաժարվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

photo_2025-03-29_14-51-12

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին, որ եթե վերջինս շարունակի հրաժարվել Վաշինգտոնի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից, ապա կբախվի «շատ վատ» հետևանքների։​ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում 

«Բոլորովին վերջերս ես նրանց նամակ ուղարկեցի, որում ասվում էր. «Դուք ստիպված կլինեք որոշում կայացնել այս կամ այն կերպ, և մենք կամ ստիպված կլինենք խոսել, կամ Իրանի հետ շատ վատ բաներ տեղի կունենան»: Եվ ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա»,- նշել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ ինքը նախընտրում է պայմանավորվել Իրանի հետ։

«Բայց եթե մենք չպայմանավորվենք, Իրանի հետ շատ վատ բաներ տեղի կունենան»,- եզրափակել է նա։ 

--00—ՅՄ