Խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները. ՆԳՆ-ն հիշեցնում է և զգուշացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

.

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։

«Կանոնների խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Հիշեցում․ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով բնությանը վնաս պատճառելը հանգեցնում է պատասխանատվության։

Հարգելի՛ քաղաքացիներ, հոգ տարեք ձեզ շրջապատող բնության մասին, պետության առաջնահերթությունը ոչ թե պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումը»,- ասվումէ  հաղորդագրության մեջ:

--00--ՀԱ