Քննարկվել է արցախցիների վերադարձի ապահովումը, Բաքվում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

480742365_635957312632393_4934824419850116797_n

Արցախի ժողովրդիհիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում ամբողջ կազմով։ Այս մասին գրել է Վարդան Օսկանյանը.

«Հանդիպման ընթացքում հանձնաժողովըգնահատել է իր աշխատանքների առաջընթացը, վերլուծել ներքին, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները և պլանավորելծրագրային հետագա քայլերը։

Բացի այդ, հանձնաժողովը հանդիպումներ է ունեցելԱրցախի Հանրապետության Ազգային ժողովինախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի և ԱԺ պատգամավորների հետ։ Օրակարգում՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձի ապահովումը, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև հայկական մշակութային ու կրոնական ժառանգության և ունեցվածքի պաշտպանությունը»։

--00—ՅՄ