ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Մարտի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, փլուզման՝ 3, քարաթափման, պայթյունի, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, մերկասառույցի՝ 5, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 4, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 116 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 95 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 159 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 99 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 117, զոհվել՝ 18 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ:
--00—ԱՀ