ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունները։ Սլովենիայի ԱԳ նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմորեն ողջունում ենք ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանի հնչող հայտարարությունները խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում պայմանագիրը կստորագրվի, որը կնշանավորի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջանը»,- գրել է Տանյա Ֆայոն։
--00--ԱՀ