Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի COP-17 համաժողովը Հայաստանում անցկացնելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ց.p

Ֆրանսիան ողջունել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP-17-ը, Հայաստանում անցկացնելու որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի որոշումը Կենսաբազմազանության կողմերի համաժողովը 2026 թվականին հյուրընկալելու որոշումը։ Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունվել է քվեարկությամբ՝ Կալիում COP-16-ի ժամանակ։ 

Ֆրանսիան Հայաստանի կողքին է հաջորդ COP-ը հաջող անցկացնելու հարցում։ Այս կարևոր պահը որոշիչ է լինելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային համաձայնագրի (Կունմին-Մոնրեալ) իրականացման հարցում։  

Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։

Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը' նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը։

--00—ԼՀ