Շվեյցարիայի վերին պալատը ևս կողմ է քվեարկել Արցախի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

capture_105-_x726-quality(90)

Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով, գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար»,- նշել է նա:

--00—ՅՄ