ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Երևանի կենդանաբանական այգու այցելուները սիրելի կենդանիներին ամռանը նոր պայմաններում կարող են տեսնել: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Սպիտակ վագրը՝ Ալբան, նոր ազատավանդակ կունենա, գետաձի Թայֆուի ազատավանդակն ու լողավազան արդեն ավելի հարմար կլինի իրեն: Զեբրերն արդեն նախորդ տարի կառուցած ազատավանդակում են, իսկ դրանց նախկին տարածքի բնակիչներն ազնվացեղ եղջերուներն են լինելու: Գրեթե ավարտին են մոտեցել բորենիանման շների նոր՝ բոլոր չափորոշիչներին համապատասխանող ազատավանդակը և ձմեռանոցը:
Վերակառուցվում է հանրային զուգարանը, նոր ճեմուղի ու թռչնանոց է կառուցվում:
Հղկվում, ներկվում և նորոգվում են փայտային և երկաթային բոլոր մասերը: Այգին նաև տեխնիկայով է վերազինվում: Կենդանաբանականը նաև շուտով նոր լոգո կունենա, գովազդային բոլոր նյութերը փոխարինվում են:
--00—ՍՊ