Մեկը չկա ասի՝ ձեր հերն անիծեմ, ի՞նչ ենք ստանում այդ պայմանագրով, ներխուժման վտանգի առջև ենք կանգնած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

Պատերազմի դուռը երբեք փակ չի եղել, կանգնած ենք ներխուժման վտանգի առաջ, Բաքուն խաղաղության պայմանագիր կնքելու մտադրություն չունի։ Հայաստանի հարձակման մասին ապատեղեկատվություն տարածելով՝ ուզում են հետաձգել և ավելին պոկել, քան նախատեսված է պայմանագրով։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։   

«Մեկը չկա, վեր կենա ու ասի՝ ձեր հերն անիծեմ, ի՞նչ ենք ստանում այդ պայմանագրով, մեր հայրենիքի վրա ապրելու իրավունքի համար զիջման պետք է գնա՞նք։ Բաքվին ճանապարհ պետք չէ, նրանք ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության խնդիրն են բարձրացնում»,- ընդգծեց Խաչատրյանը։  

Խոսելով վարչական տուգանքների, հարկերի բարձրացման մասին, իրավաբանը նշեց, որ նախկին իշխանությանը քննադատում էին, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չի, բայց իրենց օրոք քաղաքացին դարձել է քերթելու մատերիալ․ «Փաշինյանը հասկացել է, որ լավ բան է դիկտատոր լինելը, բա ո՞ւր կորավ հայկական դեմոկրատիան։ Շուտով քննարկելու ենք կեղծված ընտրությունների ծավալների մասին, Գյումրիում ամեն գնով իշխանություն են ուզում պահել, ապօրինի միջոցներ են նեդրվում»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում:

 

--00—ԱՊ