Մի-28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում, անձնակազմի անդամները մահացել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

aa

Մի-28 ուղղաթիռ է կործանվել Լենինգրադի մարզում, անձնակազմի անդամները մահացել են։ Այդ մասին հաղորդում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։ 

Օդանավն ընկել է բնակավայրերից հեռու գտնվող ամայի վայրում, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ասվում է հաղորդագրության մեջ։ 

 Դեպքի վայր է ժամանել որոնողափրկարարական խումբը: Աղետի վայր է մեկնել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը։

--00—ՍՊ