Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին՝ IBA կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու առիթով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

հ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նունե Ասատրյանին, Ելենա Գապեշինային, Անաստասիա Շամոնովային և Սալթանաթ Մեդենովային 2025 թվականին Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կանանց աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։

«Վստահ եմ, որ Ռուսաստանի հավաքականի ընդհանուր հաղթանակը սերբական Նիս քաղաքում ձեզ կոգեշնչի նոր հաջողությունների կյանքում և սպորտում»,-նշված է ՌԴ ղեկավարի հեռագրում։
 

--00—ՍՊ