ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է.
«ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, պատասխանելով անվտանգության ոլորտում ԵՄ-ից Հայաստանի ակնկալիքների վերաբերյալ հարցին, հայտարարել է.
«Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք ԵՄ անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որպեսզի այն տարածվի նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Երբ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, կդառնա նույն անվտանգության համակարգի մաս, ինչ ունի Միությունը…»,- նշել է Զեյնալյանը։
Սիրելի Արտակ, ախր դուք լավ գիտեք, որ Եվրոպական միությունն անվտանգության համակարգ չունի։ Ինչո՞ւ եք մեր ժողովրդին նման ուղերձներ հղում»:
--00—ՍՊ