ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Շաբաթ օրը Ազատության հրապարակում ցանկանում ենք տեսնել նաև մտահոգ քաղաքացիների, ում համար միևնույն չէ արցախցիների իրավունքը։ Արցախցիների բնակվարձի գումարը կտրելով, շահառուների քանակը կրճատելով, նպաստում են արտագաղթին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդարություն և վերադարձ» ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
«Հանրահավաքն ունենալու է մի քանի թեզեր՝ մեր վերադարձի իրավունքը, միջազգային հարթակներում այն ներկայացնելը և գերիների վերադարձի հարցը։ Այս իշխանությունը արցախցիներին բեռ է համարում, պետք է դուրս գալ պայքարի մեր իրավունքների պաշտպանության համար։ Որոշ ցինիկներ հոխորտում են, թե չեք ուզում աշխատել, այն դեպքում, երբ պետական հիմնարկները փակ են արցախցիների համար, ասում են՝ մինչև քաղաքացիություն չստանաք՝ չեք կարող աշխատել, դա արհեստական խնդիր է, որ չկարողնանք ՀՀ-ում մնալ և արտագաղթենք»,- ավելացրեց Գալստյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում: