ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ԱՄՆ-ն և Ուկրաինան հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիր են կնքել, որը շուտով կստորագրվի, ասել է Թրամփը
«Այս պահին մենք խոսում ենք տարածքների և էլեկտրակայանների սեփականության մասին»,- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Կողմերրի պայմանավորվածությունների բովանդակության վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում մարտի 24-ին խորհրդակցություններ են անցկացվում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև: Հիմնական թեման է էներգետիկ օբյեկտների շուրջ 30-օրյա հրադադարի իրականացումը։
--00—ՍՊ