ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Ավելի քան 3900 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Վերին Լարսի անցակետով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է այսօր կեսօրին: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 3 909 բեռնատար:
--00--ՍՊ