Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը․ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_7

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio Braziliense-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։

Հարց. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք։ Ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին։

Արարատ Միրզոյան. «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։

Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»։

--00—ՅՄ