ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները և բոլոր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու ջանքերը՝ ի շահ երկու երկրների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է էմիրաթական WAM գործակալությունը։
Կողմերը նաև քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, հատկապես Մերձավոր Արևելքի զարգացումները և Գազայի հատվածում հրադադար հաստատելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում ԱՄԷ նախագահը շեշտել է Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրելու կարևորությունը՝ հաշվի առնելով այնտեղ ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը։ Նա նաև կոչ է արել աջակցել երկու պետությունների խնդիրների կարգավորմանը՝ որպես հիմք տարածաշրջանում համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելու համար, որը կերաշխավորի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար։
Նախագահ ալ-Նահյանը նաև հաստատել է ԱՄԷ-ի հանձնառությունը՝ շարունակելու ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ և աջակցելու տարածաշրջանում և աշխարհում խաղաղության ու բարգավաճման հաստատմանը։
Կողմերը նաև հաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը՝ ի օգուտ ընդհանուր շահերի։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Աբու Դաբիի փոխկառավարիչ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Շեյխ Տահնուն բին Զայեդ ալ-Նահյանի՝ ԱՄՆ կատարած վերջին պաշտոնական այցի արդյունքներին։
--00--ԱՀ