ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինան չունի արտաքին կառավարման կարիք՝ ընդգծելով, որ երկրում գործում է լեգիտիմ կառավարություն, որին պետք է հարգել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդնելու վերաբերյալ։
Վլադիմիր Պուտինը նշել է, թե «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները լեգիտիմ չեն, և միջազգային փորձը հնարավորություն է տալիս ստեղծել ժամանակավոր վարչակազմ, որը կգործի միջազգային հովանու ներքո»։ Նրա խոսքով՝ սա թույլ կտա անցկացնել նոր ընտրություններ՝ ձևավորելով գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որի հետ հնարավոր կլինի բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։
Պուտինի այս առաջարկին արձագանքել է նաև Սպիտակ տունը՝ չհամաձայնելով Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ստեղծելու գաղափարին։
--00—ԱՀ