Վարչապետին թվաց, թե ես իրեն խանգարում եմ պետական կարևորագույն հարցերում. Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News 

Վարչապետին թվաց, թե ես իրեն խանգարում եմ պետական կարևորագույն հարցերում։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում նշեց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ քրեական գործ հարուցելու նպատակով անձեռնմխելիությունից զրկելու առաջարկին։

«ԵՄ-ին անդամակցելու, խաղաղության պայմանագրի և մի շարք այլ հարցերում ես իմ քննադատությունն եմ ներկայացրել։ Այս ամենով վարչապետին թվացել ա, թե ես խանգարում եմ իրեն պետական կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի ընդունման գործում, իմ համեստ կերպարով անհարմարություններ կարող եմ առաջացնել և հետևաբար՝ ինքը դիմեց․․․, գնաց էս ճանապարհով, ինձ մեկուսացնելու, ինձ քաղաքականությունից հեռացնելու, եթե էդ ա գինը խաղաղության պայմանագրի հետ կապված ու մեր պետության համար դա օգտակար կլինի, ապա ոչինչ, թող ես էդ գինը վճարեմ», - ընդգծեց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

 

--00—ԱՊ