Ռոմանոն արձագանքել է Ռոնալդուի և Մեսսիի՝ Ինտեր Մայամիում միասին հանդես գալու տեղեկությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

,

Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին միասին հանդես չեն գա ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։

Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարճաժամկետ պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ, որպեսզի ամռանը Լիոնել Մեսսիի հետ միասին հանդես գա Աշխարհի ակումբային առաջնությունում։

Ֆաբրիցիո Ռոմանոն ամբողջությամբ հերքել է այս տեղեկությունը։

Նա պարզաբանել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նման տրանսֆերի հիմք չկա։

 --00—ԱՀ