Տոկաևը ողջունել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

Screenshot_11

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Տոկաևը նշել է, որ անցյալ տարի նախագահների փոխայցելությունները լուրջ խթան են հաղորդել հայ-ղազախական հարաբերությունների համակողմանի զարգացմանը։

«Ձեր առաջին պաշտոնական այցը Աստանա կարևոր է մեր գործընկերությունը խթանելու տեսանկյունից, մենք մեծ համակրանք ունենք հայ ժողովրդի, ձեր պետության հանդեպ»,- ընդգծել է նա։

Տոկաևը նաև նշել է, որ Ղազախստանը ողջունում է Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Երևանի և Բաքվի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատումը։

Նրա կարծիքով, այս նշանակալից իրադարձությունը կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման նախանշանը և կնպաստի տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և համագործակցության ակտիվ զարգացմանը ինչպես Ղազախստանի, այնպես էլ Կենտրոնական Ասիայի բոլոր երկրների հետ։

Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է, որ Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունները և այլ գերատեսչություններն աշխատում են 2024 թվականին Տոկաևի Երևան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։

--00—ՅՄ