Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է տան տանիքը և ավտոտնակում կայանած «Opel»-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

,

Մարտի 30-ին, ժամը 09։09-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:55-ին, մարվել՝ 10:31-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ) և ավտոտնակում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենան: 


--00--ԱՀ