ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հայաստանում Դեբեդ գետի վրայով երկրորդ ժամանակավոր կամուրջն է կառուցվել։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ Խուդաթյանի, էսքիզներ են կազմվում ինչպես այնտեղ, այնպես էլ Խաշթառակ գյուղի մոտ (Աղստև գետի վրայով) մշտական կամուրջների կառուցման համար։ Հետագայում շինարարության մրցույթ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ գետի վրայով անցնող հիմնական կամուրջը (Ախթալան և հարակից մի քանի գյուղերը Հայաստանի մնացած մասի հետ կապող) փլուզվել էր անցյալ տարվա մայիսին երկրի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ։ Դրանից հետո գետի վրա ժամանակավոր պողպատե կամուրջ կառուցեցին, այժմ դրան ավելացվել է ևս մեկը։
Բացի այդ, 2025 թվականին նախատեսվում է ավարտել Երևան-Իջևան ավտոճանապարհի (Դիլիջանի և Գոշ գյուղի ոլորանների միջև) վնասված հատվածի վերանորոգումը։ Այդպիսով ջրհեղեղից հետո ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները ամբողջությամբ կավարտվեն:
--00--ԱՀ