Նիկոլն ու իր «իքիբիրը» իզուր չէին ընտրել Գյումրին, ՔՊ-ի պարտության ձայնը պետք է լսվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Իզուր չէ, որ Նիկոլն ու «իքիբիր» հավաքածուն սկսեցին Գյումրիից գալ։ Այս մասին այսօր 24News-ի եթերում ասաց պատմաբան-հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը։

«Գյումրին մեր երկրորդ մայրաքաղաքն է, այն ունի մեծ պոտենցիալ։ Իզուր չէ՝ Նիկոլն ու «իքիբիր» հավաքածու-խմբակը Գյումրիից սկսեցին քայլել։ Քանի որ Գյումրիից սկսեց, այդտեղից էլ մաքրելու կարիք կա։ 

Եթե պարզվի, որ ՔՊ-ն է հաղթել Գյումրիում, արդյունքները հաստատվեն, կուզենամ՝ ընդդիմությունը շարունակի պայքարը, ինչքան էլ իրար հետ ունեն լոկալ հարցեր, պետք է այդ ամենը թողնեն ու պայքարը շարունակեն հանուն ավելի մի մեծ բանի։ Ինչքան ընդդիմադիրներն ավելի ամուր մնան Գյումրիում, այդքան այդ դետոնացիան Երևանում ավելի շատ կզգացվի», - իր խոսքում նշեց Վարդանյանը։

Մանրամասներ՝ը տեսանյութում։

 

--00--ԱՀ