Մարդկանց ակնհայտ ուղղորդում են, տեղեր կան շատ բարձր է այդ միտումը, որովհետև կուտակումը շատ մեծ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Նախորդ ընտրություններին մասնակցությունը գյումրեցիների մոտ 24% է եղել, իսկ հիմա օրվա կեսի դրությամբ 24%-ը լրացված է, ինչը վկայում է շատ բարձր մասնակցության մասին։ Այս մասին Գյումրիում 24news-ի լրագրորղին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
 
«Բայց այս լավ ընդհանուր պատկերի մեջ, կա մի խնդրահարույց կետ․ ամենաբարձր մասնակցությունը այնտեղ է, որտեղ մեծամասամբ ուղղորդում է երևում։ Ընտրողները, ովքեր մոտենում են քվեարկելու նրանց նկատմամբ ինչ-որ ներգործություն է տեղի ունենում, տեղեր կան շատ բարձր է այդ միտումը, որովհետև կուտակումը շատ մեծ է»,- նշեց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
--00--ԱՀ

--00--ԱՀ