ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:
«Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել: Երկու երեխաների առջև սթրեսի ենթարկելով ձերբակալեցին, բայց ոչինչ չկարողացան գտնել»,- ասաց Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն էր իրականացնում «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբում, ենթադրյալ կաշառքի գործով:
Մերի Մանուկյան
--00—ՅՄ