Երևանում թմրանյութի հայտնաբերման հերթական դեպքն է գրանցվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

aa



 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 23-ին, թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմանվոր կասկածի առկայության հիմքով Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքից ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 46-ամյա Պետրոս Հ․-ին, 40-ամյա Գագիկ Ա․-ին և 43-ամյա Էդգար Մ․-ին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանություն տեղափոխելու ժամանակ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեի մոտ Էդգար Մ․-ն գրպանից նետել է թղթով փաթեթավորված զանգված և հայտարարել, որ փաթեթում առկա է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար, իսկ արդեն ոստիկանությունում նրա  խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով 2 հատ կաթոցիչ, իսկ Պետրոս Հ․-ի խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով 1 հատ կաթոցիչ:





Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

--00--ՍՊ