ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

աա

Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը գրել է․

«Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ նշելով, թե այդ հնարավորությունը հավերժ չէ: Այդ մասին, ինչպես գրում է արգենտինական Perfil պարբերականը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա ընդգծել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։
 
Երբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովից տեղեկացանք, որ Խաղաղության պայմանագրի դրույթները համաձայնեցված են, և դրանցից մեկը նախատեսում է սահմանին երրորդ ուժերի տեղակայման արգելք, իշխանության ներկայացուցիչները հեռուստատեսային եթերներում փորձում էին մեզ համոզել, թե դա վերաբերում է միայն անմիջականորեն սահմանի վրա տեղակայված ուժերին։
 
Մինչդեռ ես շարունակում էի պնդել, որ եթե քննարկվում է ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս բերելու հարցը, ապա նշանակում է՝ Հայաստանին պարտադրել են, և ՀՀ իշխանությունն էլ համաձայնել է, որ սահմանամերձ կամ սահմանին հարող բոլոր բնակավայրերում երրորդ ուժեր (լինեն դրանք զինված, թե անզեն) չպետք է լինեն։
Ամիրբեկովի այս հայտարարությունը հաստատում է, որ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են սեփական ժողովրդին»։


 

--00—ՍՊ