ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:
Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։
Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝
առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը,
հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը,
վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում,
սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։
--00—ՍՊ