Բանգկոկում երկրաշարժից փլուզված երկնաքերի փլատակներում 43 բանվոր է մնացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

Screenshot_10

7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարում, ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում։ Համացանցում տարածվում են Բանգկոկում կառուցվող բարձրահարկ շենքի փլուզման կադրերը։

Առնվազն 43 աշխատող մնացել է Բանգկոկում փլուզված շենքի փլատակների տակ, հայտնում է AFP-ն։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժը սկսվել է 13:20-ին տեղական ժամանակով և կենտրոնացած է եղել 10 կիլոմետր խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները ոչ միայն տարբեր աստիճանի վնաս են հասցրել բազմաթիվ շենքերի, այլև ոչնչացրել են Բիրմայում գտնվող կամուրջը, հայտնում են լրատվամիջոցները։

--00—ՅՄ