ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

03302577bce7d869d4479598e91d8be2e497a4

Մարտի 30-ին Հունահայոց Ազգային Առաջնորդարանի հրավերով Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ.Տ . Սահակ Եպիս. Եմիշեանի եպիսկոպոսական ձեռնադրությանը և օծմանը նվիրված պաշտոնական ընդունելությանը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

Իր ողջույնի խոսքում դեսպան Մկրտչյանը շնորհավորել է Սահակ Սրբազանին Հունաստանի Հայոց Թեմի Առաջնորդ ընտրվելու, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի ձեռամբ Եպիսկոպոսական օծման կապակցութեամբ:

Դեսպանը նշել է. «Անկասկած մեծ է լինելու ձեր ներդրումը առաքելական սուրբ եկեղեցու առավել զորացման, ավանդական հունահայ համայնքի համախմբման և այստեղ` Հունաստանում, համայնքային, եկեղեցական կարևորագույն ծրագրերի իրականացման ասպարեզում: Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք անմնացորդ իրականացնելու էք Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության և ազգային նպատակների իրականացման: Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և իմ անունից մաղթում եմ Ձեզ արևշատություն, ամենայն բարիք և Բարձրյալի զորակցությամբ ամենայն հաջողություններ` Հունաստանում հետագա տարիներին Ձեր ծավալվելիք հայրենանվեր առաքելությանը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի կատարումն այստեղ հավաքված բարեկամների իղձերի և նպատակների»:

--00—ՅՄ