ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի և Ռուսաստանի հայտարարություններից։
Սպիտակ տնից հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը աներևակայելի քրտնաջան աշխատանք է տանում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործարքի հասնելու ուղղությամբ։ Եվ նա իր դժգոհությունն է հայտնել այդ հակամարտության երկու կողմերի ղեկավարների արտահայտություններից։
«Նա խոսել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենա այս հակամարտությունը դադարեցնելու համար: Նա շարունակում է քրտնաջան աշխատել դա անելու համար: Եվ մեր թիմերը շարունակում են փոխգործակցությունը»,- նշել են Սպիտակ տնից։
--00—ՍՊ