Ամերիկյան նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

photo_2025-04-09_16-53-19

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։  

Դոն Լանբերտն այդ կարծիքը հայտնեց ԱԶԲ-ի գրասենյակում կազմակերպված ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա ԱՄՆ նախագահի կողմից 10 տոկոս մաքսատուրքերի սահմանումը։ 

Նրա խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը կարող է լինել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի։ 

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ամերիկյան նոր մաքսատուրքերի ուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա կլինի համեմատաբար մեղմ և քիչ։ Պատմականորեն ԱՄՆ-ն չի եղել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները, և ընդհանուր առևտրատնտեսական կապերի հաշվեկշռի մեջ ԱՄՆ-ի չափաբաժինը մեծ չէ։  Հայաստանի պարագայում մաքսատուրքերի տոկոսադրույքը կազմելու է 10%, ինչը շատ այլ երկրների հետ համեմատած՝ զգալիորեն ցածր է»,- ասաց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ