Երևանում բախվել են «Kia»-ն ու «Chery»-ն. վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Снимок

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ Նոյ թաղամասի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Խոսրով Դ.-ի վարած «Chery» մակնիշի և 39-ամյա Հայկ Ն.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Chery»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևաքով «Chery»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բենզալցակայանի տարածքում՝ կանաչ գազոնի վրա: 

--00—ՅՄ