Շատ անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

303086

Շատ անհանգստացած եմ սահմանին (հայ-ադրբեջանական - խմբ.) լարվածության աճով: Այս մասին Լյուքսեմբուրգում Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն։

«Հուսով եմ, որ տեղակայված եվրոպական առաքելությունը կարող է ընդլայնվել, որպեսզի կարողանա դիտարկել և զսպել այդ լարվածությունը: Այժմ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, ապօրինի ձերբակալվածները՝ բանտարկյալները, պետք է ազատ արձակվեն»,- ասել է նախարարը:

--00—ՅՄ