ԵՄ երկրների ԱԳ ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն ՀՀ եւ Ադրբեջանի հարցերին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

.

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի ընթացիկ զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանին եւ Ադրբեջանին, հաղորդել է Եվրոպական խորհուրդը։

ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի զարգացումները, Մերձավոր Արեւելքում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայում տիրող իրավիճակը։

Արտաքին հարաբերությունների խորհուրդը կարծիքներ կփոխանակի ԵՄ-Աֆրիկա հարաբերությունների վերաբերյալ։

Աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները կքննարկեն Արեւմտյան Բալկաններում գործընկերների հետ ԵՄ հետագա փոխգործակցության ուղիները։


--00--ԱՀ