Այսպիսի պարտությունը կարող է հոգեբանական հարված լինել Կրասնոդարի համար. Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Снимок

«Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ասել է, որ Սանկտ Պետերբուրգում կրած պարտությունը կարող է հոգեբանորեն կոտրել կրասնոդարցիներին։ ՌՊԼ-ի 24-րդ տուրում «Ցլերը» 1:4 հաշվով պարտություն են կրել:

«Դատելով «Կրասնոդարի» հետ խաղից` նրանից, թե «Զենիթն» ինչպիսի եռանդով և ոգով էր խաղում, նրանք հիմնական հավակնորդներից են: Թեև Մուսաևի թիմը չպետք է դուրս գրվի, նրանք դեռ երկու միավորի առավելություն ունեն: Բայց այն, որ նրանք ինչպես պարտվեցին հաշվի մեջ առաջ լինելով՝ կարող է լուրջ հոգեբանական հարված լինել: Բայց դեռ վեց հանդիպում կա, «Կրասնոդարը» հոգեբանորեն կայուն խաղացողներ ունի, կարծում եմ՝ նրանք կարող են դիմանալ նման ապտակի»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կրասնոդարը», որը 24 խաղից հետո ունի 52 միավոր։ Նույնքան խաղերից հետո «Զենիթը» 50 միավորով երկրորդ տեղում է։

Աղբյուրը՝ Armmsport.am:

--00—ՅՄ