ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
«Փյունիկի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին ասել է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իրեն առաջարկել է ընդգրկվել հավաքականի մարզչական շտաբում։
Բերեզովսկին նշել է նաև, որ Հավաքականին պատրաստ եմ օգնել ցանկացած կարգավիճակում։
«Շփվել ենք Կապառոսի հետ: Նա ինձ առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում՝ որպես օգնականներից մեկը: Չգիտեմ՝ ամեն ինչ հետագայում ինչպես կդասավորվի, բայց սկզբնական շրջանում դարպասապահների հետ աշխատանքն առաջվա պես կմտնի իմ պարտականությունների մեջ: Դա չի անհանգստացնում: Եթե պետք է, ուրեմն՝ պետք է: Հավաքականին պատրաստ եմ օգնել ցանկացած կարգավիճակով»,- ասել է նա։