Սպերցյանի գործակալը մերժել է Էդուարդի անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

photo_2025-04-14_18-32-52

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստում» շարունակելու տարբերակ է ունեցել։ Այս մասին հայտնում է Metaratings-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ներկայացուցիչները եվրոպացի գործակալի միջոցով կապվել են հայ կիսապաշտպանի գործակալ Ռաֆայել Պիմենտայի հետ՝ Սպերցյանի ձեռքբերման հարցով։

Սակայն Պիմենտան մերժել է «Նոթինգհեմի» հետ կապված տարբերակը և որոշակի պատճառներով չի դիտարկել այն, որոնք այս պահին հայտնի չեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Լիդսը» Սպերցյանին կարող է ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

24-ամյա խաղացողը մինչ այս «ցուլերի» կազմում անցկացրել է 137 հանդիպում՝ դառնալով 40 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ