ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անարգել հատել ռուս-բելառուսական սահմանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

աա

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անարգել հատել ռուս-բելառուսական սահմանը: Ինչպես հայտարարել են ԵՏՀ-ում, վերացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների՝ ռուս-բելառուսական սահմանով տեղաշարժման սահմանափակման հետ կապված խոչընդոտը: 

Ավելի վաղ Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիները Բելառուսից և հակառակ ուղղությամբ կարող էին Ռուսաստան մուտք գործել միայն ավիացիոն տրանսպորտով: Այժմ այդ հնարավորությունը հասանելի է նաև ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով։ 


 

--00—ՍՊ